^
+374 10 540 708, +374 10 540 709
Ժամանում

29

May
Մեկնում

30

May
Հյուրերի թիվ

1

Բարի գալուստ Երևանի կենտրոնում գտնվող նրբաճաշակ և ժամանակակից «Ani Central Inn»

Վայելեք Ձեր հանգիստը գեղեցիկ և հյուրընկալ «Ani Central Inn» հյուրանոցում՝ Երևանի սրտում։ «Ani Central Inn»-ը համադրում է դարավոր ավանդույթներն ու ժամանակակից մինիմալիստական դիզայնը՝ ապահովելով բարձր մակարդակի հարմարավետություն և ստեղծելով յուրօրինակ մթնոլորտ, որը կգերազանցի յուրաքանչյուր պահանջկոտ հյուրի սպասելիքները։

 

Մեր հյուրանոցը առաջարկում է իսկական հայկական հյուրընկալություն և որակյալ սպասարկում՝ շատ ավելի մատչելի պայմաններով, քան կարելի էր սպասել մայրաքաղաքի կենտրոնում նմանատիպ հյուրանոցից։

Մեր սենյակները

Երևանի կենտրոնը միավորում է քաղաքի պատմամշակութային արժեքները, գործարար աշխուժությունն ու զբոսաշրջային գրավչությունը՝ դառնալով մայրաքաղաքի ամենաակտիվ և հետաքրքրաշարժ հատվածը։ Մեր հյուրանոցը գտնվում է ընդամենը տասնհինգ րոպե հեռավորության վրա Զվարթնոց միջազգային օդանավակայանից: Այստեղ Դուք մոտ կլինեք բոլոր տուրիստական վայրերին՝ ոտքով քայլելով կամ կարճ ուղևորություն վերցնելով տաքսիով։ Հյուրանոցից ընդամենը հինգ րոպե քայլելով կհասնեք Վերնիսաժի շուկա և Հանրապետության հրապարակ՝ որտեղ գտնվում են Երևանի հայտնի «Երգող» շատրվանները։ Այնտեղից կարող եք անցնել հիասքանչ Հյուսիսային պողոտայով, այցելել Ազգային օպերայի և բալետի թատրոն, իսկ հետո բարձրանալ Կասկադ բացօթյա թանգարան։ Հյուրանոցի շրջակայքում կան թատրոններ, կինոթատրոններ, միջնադարյան եկեղեցիներ, ինչպես նաև բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ և բարեր։

Ճամփորդեք Հայաստան մատչելի գներով՝ ընտրելով մեր «Ani Central Inn» հյուրանոցը

Համեղ և Առողջ

ՆԱԽԱՃԱՇ

Տեղական և Միջազգային

ՈւՏԵՍՏՆԵՐ

Բարեհամբույր անձնակազմը, բազմազան ծառայություններն և մեր հարմարավետ ու ընդարձակ սենյակները անկասկած կհիշվեն որպես ջերմ ու անմոռանալի պահեր Ձեր ճանապարհորդությունից։ Մեր չորսաստղանի հյուրանոցը տրամադրում է 115 լուսավոր սենյակ՝ նրբաճաշակ կահավորված և համալրված բոլոր ժամանակակից հարմարություններով՝ Wi-Fi, LED հեռուստացույց, օդորակիչ, մինի-բար, հեռախոս և այլ անհրաժեշտություններ։ Ցանկացած հարցի դեպքում մեր շուրջօրյա ընդունարանը պատրաստ է օպերատիվ աջակցություն ցուցաբերել։

 

«Ani Central Inn»-ի հյուրերը կարող են օգտվել լաունջ-բարից, նախաճաշի բուֆեից, փակ լողավազանից և սաունայից։ Մեր լաունջ-բարը առաջարկում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների բազմազան ընտրանի, ինչպես նաև թարմ թխվածքներ՝ պատրաստված մեր գլխավոր խոհարարի կողմից։ Սա իդեալական վայր է երեկոները հանգիստ անցկացնելու համար՝ համտեսելով Ձեր նախընտրած ըմպելիքը։

 

Ճամփորդությունը երբեմն հոգնեցնող է, սակայն մեր տաքացվող փակ լողավազանը և սաունան կօգնեն Ձեզ լիցքաթափվել և ազատվել օրվա լարվածությունից։ Մենք ուրախ ենք տեսնել Ձեզ Հայաստանում և վստահ ենք՝ Ձեր հանգիստը մեզ մոտ կլինի հաճելի և հիշարժան։

6

Հարկեր

115

Սենյակներ

2

Կոնֆերանս դահլիճ

Մեր բիզնեսներն

Dali & K-ն ընկերությունների խումբ է, որը նվիրված է Հայաստանում և Վրաստանում բարձրորակ արտադրանք և ծառայություններ մատուցելուն: Խումբն ունի միջազգային բիզնես հմտությունների լայն շրջանակ՝ սկսած հյուրանոցների կառուցումից և կառավարումից մինչև կաթնամթերքի արտադրություն, անասնապահություն և գինեգործություն:

Ani Plaza Hotel

Ani Grand Hotel

Ani Central Inn

Astoria Tbilisi

Բանդիվան Կաթ

Լվացքատան ծառայություններ

Pine Astoria

Կապվեք մեզ հետ հիմա +374 10 540 708, +374 10 540 709

Թողեք Հայաստան Ձեր ճամփորդության կազմակերպումը մեզ վրա։
Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ բոլոր հարցերում։