Անթերի և արդյունավետ կորպորատիվ կամ սոցիալական միջոցառումների կազմակերպման համար «Ani Central Inn»-ը առաջարկում է իր նորաոճ և բազմաֆունկցիոնալ «Երևան» հոլլը։
Սրահը լուսավոր և ընդարձակ է՝ 100 քմ մակերեսով, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել տարբեր ձևաչափերի միջոցառումներ՝ կոնֆերանսներ, սեմինարներ, պրեզենտացիաներ, բիզնես հանդիպումներ և այլն։
Սրահին կից առանձին նախասրահը հարմարեցված է սուրճի ընդմիջումների և մասնակցության գրանցման համար՝ ստեղծելով հարմարավետ և կազմակերպված միջավայր։
Սրահը համալրված է տեսաձայնային տեխնիկայով, ներառյալ՝ բարձրախոսներ, խոսափողեր, էկրան և պրոյեկտոր, որոնք ապահովում են պրոֆեսիոնալ մակարդակի շնորհանդեսների անցկացում։
«Երևան» սրահը՝ կատարյալ ընտրություն է Ձեր միջոցառման անցկացման համար։