^
+374 10 540 708, +374 10 540 709

Ծառայություններ

Մեր փորձառու և բարեհամբույր անձնակազմը պատրաստ է Ձեզ սպասարկել շուրջօրյա

Մեր ընդունարանում Ձեզ սպասարկում է բարեկիրթ, բազմալեզու և փորձառու թիմ, որը պատրաստ է օգնել ցանկացած ժամի՝ 24/7։ Այդ պահից սկսած, երբ Դուք սկսում եք մտածել Հայաստան այցելելու մասին, և մինչև Ձեր վերադարձը տուն՝ մեր թիմը միշտ պատրաստ է  աջակցել Ձեզ, խորհուրդ տալ և օգնել ցանկացած հարցում։

 

Անծանոթ երկրում հյուրանոց հասնելն երբեմն կարող է բարդ թվալ, սակայն մեր աջակցությամբ Դուք կճամփորդեք առանց անհանգստության՝ վստահ լինելով, որ օդանավակայանում Ձեզ սպասում է անձնական տեղափոխման ծառայաությունը։ « Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ընդամենը տասնհինգ րոպեում Դուք կհասնեք հյուրանոց, որտեղ մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն մուտքի մոտ և կզբաղվեն Ձեր ուղեբեռով, մինչ մեր անձնակազմը արագ կձևակերպի Ձեր մուտքը հյուրանոց։ Անկախ խմբի չափից, մեր ընդունարանի փորձառու աշխատակիցները կապահովեն արագ և հարմար գրանցում բոլորի համար։

 

Անկախ նրանից՝ ճանապարհորդում եք միայնակ, թե մեծ խմբով, մեր հմուտ անձնակազմը կկազմակերպի գրանցման գործընթացը առանց ժամանակի կորուստի։

 

Եվ որպես կապող օղակ հյուրանոցի բոլոր ծառայությունների միջև, մեր ընդունարանի անձնակազմն արագ և հմտորեն կկարգավորի Ձեր բոլոր հարցերը։
Պետք է շուտ արթնանա՞լ կարևոր հանդիպման համար։ Մեր «արթնացման զանգ» ծառայությունը կարթնացնի Ձեզ ճիշտ ժամանակին։
Ձեր կոստյումը պետք է թարմացնե՞լ։ Մեր լվացքատան ծառայությունը կարող է հագուստը պատրաստել մինչ Ձեր արթնանալը։
Ունե՞ք մի քանի ազատ ժամ։ Դիմեք մեր աշխատակազմին՝ նրանք սիրով կառաջարկեն քաղաքային լավագույն ժամանցային տարբերակները, կկազմակերպեն փոխադրումներ, և կամրագրվեն Ձեզ համար տոմսեր օպերա, բալետ կամ էլիտար ռեստորան՝ Երևանում անմոռանալի երեկո անցկացնելու համար։

Սնունդ և Հանգիստ

Երևանի համեղ ուտեստների և հանգիստ մթնոլորտի լավագույն վայրերը

Նախաճաշ

Մեր ռեստորանն ամեն առավոտ հյուրերին մատուցում է հագեցնող և առողջ նախաճաշ։ Հին հայկական բաղադրատոմսերից և սեփական միջազգային ճամփորդություններից ոգեշնչված՝ մեր շեֆ-խոհարարը ներկայացնում է տեղական և միջազգային ուտեստների բազմազան ու ամբողջական մենյու, որը Ձեզ կլիցքավորի ամբողջ առավոտվա համար։

Բոլոր բաղադրիչները թարմ են և տեղական՝ մատակարարվող հարակից շուկայից և «Բանդիվան Կաթ» ֆերմայից, որը հայտնի է բարձրորակ կաթնամթերքով և մսամթերքով՝ ներառյալ պանիր, մածուն, կաթ և սերուցք։

Նախաճաշի սեղանին Ձեզ սպասում են նաև թարմ թխված կարկանդակներ և խմորեղեն, որոնք մեր խոհարարը պատրաստում է հենց առավոտյան՝ օգնելու, որ Ձեր օրը սկսվի ժպիտով։ Լցրեք Ձեր բաժակը թարմ սուրճով կամ թեյով և վայելեք հաճելի ու համեղ առավոտ։

 

Լաունջ-բար
«Ani Central Inn»-ի լաունջ-բարը Երևանի կենտրոնի սիրված վայրերից մեկն է՝ հարմարավետ և էլեգանտ միջավայրով։ Փորձառու բարմենները պատրաստում են յուրահատուկ կոկտեյլներ՝ միաժամանակ կիսվելով Երևանի գաղտնիքներով, իսկ քաղաքի հարգարժան հյուրերը զրուցում են լավ հնեցված կոնյակի կամ վիսկիի բաժակի շուրջ, մինչ հնչում է մեղմ երաժշտությունը։

Ասում են՝ Հայաստանն աշխարհին տվել է գինի դեռ վեց հազար տարի առաջ, և այստեղ Դուք կզգաք այդ մշակույթի շարունակական շունչը։

Վելնես

Հանգստացեք մեր փակ լողավազանում և սաունայում՝ Երևանի հենց սրտում։

Շարունակեք Ձեր առողջ ապրելակերպը՝ անգամ Հայաստանում գտնվելիս։ Եվ անկախ այն բանից, թե քանի համեղ հայկական ուտեստ կփորձեք Ձեր ուղևորության ընթացքում, համոզված եղեք, որ կարող եք պահպանել Ձեր էներգիան և մարզավիճակը։

 

Մեր փակ, մշտապես ջեռուցվող լողավազանը հիանալի է ինչպես առավոտյան ակտիվություն սկսելու, այնպես էլ երեկոյան հանգստանալու համար։ Իսկ լիարժեք վելնես փորձառության համար պարզապես համադրեք այն սաունայում անցկացրած ժամանակի հետ։

Փակ լողավազան
«Ani Central Inn»-ի հյուրերը հաճույքով հանգստանում են մեր ջեռուցվող փակ լողավազանում։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը պահվում է կայուն՝ 28°C, ձմռանը այն ապահովում է ջերմ ու հանգստացնող մթնոլորտ, իսկ ամռանը՝ թարմացնող և զովացնող փորձառություն։

Լողավազանի չափսերը՝ 16×5 մետր, այն դարձնում են իդեալական ինչպես լողուղիների համար, այնպես էլ հանգիստ ու անկաշկանդ լողալու՝ առանց մյուս հյուրերին խանգարելու։ Ջրի մաքրությունն ու որակը պահպանվում են ողջ տարվա ընթացքում՝ համաձայն ամենաբարձր ստանդարտների։

Սաունա
Լիարժեք լողալուց կամ Երևանի աշխույժ օրից հետո պարզապես մի պահ նվիրեք հանգստին մեր սաունայում։ Այս ժամանակակից սրահը հիմնված է հնագույն մեթոդների վրա, որոնք օգնում են հանգստացնել լարված մկանները և անհանգստացնող հոդերը։

Ջերմությունն ու խոնավությունը նպաստում են օրգանիզմի մաքրմանը տոքսիներից, վերականգնում են մաշկը և ապահովում հանգիստ գիշերային քուն կամ՝ առավոտյան՝ էներգիայով լի սկիզբ։ Լցրեք ջուր շիկացած քարերի վրա, միացրեք ժամանակաչափը և թողեք, որ այդ պահը դառնա Ձեր առողջ կենսակերպի մի մասնիկ։

Հյուրանոցում ծխելն արգելված է

Մեր հյուրանոցի բոլոր սենյակներն ու տարածքները ծխելու համար նախատեսված չեն։ Ծխախոտի կամ էլեկտրոնային ծխախոտի օգտագործման դեպքում սենյակում կամ հյուրանոցի ներսում, կգանձվի $140 տուգանք։

Խնայեք Ձեզ ավելորդ ծախսերից և ընտրեք առողջ հանգիստը։ Եթե ծխելու անհրաժեշտություն ունեք, դուս եկեք փողոց և զբոսնեք՝ բացահայտելով Երևանի կենտրոնի թաքնված գեղեցիկ անկյունները։

Լրացուցիչ ծառայություններ

● Անհատականացված ծառայություններ՝ մինչ Ձեր ժամանումը
● Տրանսֆեր / դիմավորում օդանավակայանից
● Անվճար Wi-Fi ինտերնետ՝ հյուրանոցի ամբողջ տարածքում
● Անձնական ավտոկայանատեղի
● Պորտյեի ծառայություն

● «Արթնացման–զանգ» ծառայություն
● Լվացքատան և քիմմաքրման ծառայություններ
● Կոշիկի մաքրման ծառայություն
● Դեպոզիտար արկղեր