Պրեմիում Սենյակ Երևանի Կենտրոնում
Հայաստան այցելող գործարար ճանապարհորդները գնահատում են «Ani Central Inn» հյուրանոցի Պրեմիում սենյակների բարձրակարգ հարմարավետությունը։
Մեր 34 քմ մակերեսով Պրեմիում սենյակները հասանելի են մեկտեղանոց, երկտեղանոց և թվին ձևաչափերով։ Վերին հարկերում գտնվող սենյակներից բացվում են հիասքանչ տեսարան դեպի Երևանը և Արարատ լեռը։ Սենյակն առաջարկում է ընդարձակ տարածք զբաղված ճանապարհորդների համար՝ հանգստանալու, հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու և կենտրոնում հարմարավետ պայմաններում գիշերելու համար։ Բարձրակարգ king size կամ queen size չափի մահճակալները, փափուկ բամբակյա սպիտակեղենն ու թեթև ծածկոցը երաշխավորում են անխափան քուն։
Պրեմիում սենյակների հյուրերն կարող են օգտվել մինի-բարից, սեյֆից, ինչպես նաև անվճար թեյից, սուրճից և ջրից։ Առկա է նաև գրասեղան՝ ուշ ժամերին աշխատելու կամ հեռուստացույցով նորություններին հետևելու համար։ Միայն մեր Պրեմիում սենյակների հյուրերի համար նախատեսված է ընդարձակ և լուսավոր լոգասենյակ՝ համալրված ցնցուղով և ջակուզիով՝ երկար օրվա ավարտին հանգստանալու համար։ Լոգասենյակը ամբողջությամբ համալրված է բարձրորակ հիգիենիկ պարագաներով՝ օճառներով, շամպուններով, փափուկ բամբակյա սրբիչներով և վարսահարդարիչով։